Կարթագենի թարգմանիչները

Թարգմանության պատմությունը: Թարգմանության փորձառությունը քաղաքակրթույթունում:

գիրք

Վաղուց, երբ թարգմանչի մասնագիտությունը դեռ բոլորի համար հարգված և գնահատված էր, հնադարյան Կարթագենում, որտեղ կողք կողքի ապրում էին տարբեր ազգության մարդիկ, որոնք խոսում էին տարբեր լեզուներով, գոյություն ուներ «պրոֆեսիոնալ թարգմանիչների» խավ: Ոչ տոհմ, ոչ համքարություն, ոչ արհմիություն, այլ հենց խավ, այսինքն, ինչպես պնդում է ռուսերեն բառարանը՝ «փակ հասարակական խումբ՝ կապված ծագումով, ժառանգական մասնագիտության միասնությամբ և իր անդամների իրավական դիրքով»: Կարթագենի թարգմանիչները ունեին հատուկ իրավական կարգավիճակ և օգտվում էին բացառիկ առավելությունից. նրանք ազատված էին տարբեր ծառայությունների կատարումից, իհարկե բացի թարգմանությունից: Ըստ որոշ հետազոտողների վկայությունների, նույնիսկ արտաքինով կաստայի անդամները մյուսներից տարբերվում էին. նրանք ման էին գալիս սափրված գլուխներով և դաջվածքներ էին կրում: Նրանց մոտ, ովքեր թարգմանում էին մի քանի լեզուներից, դաջված էր բացված թևերով թութակ: Իսկ նրանք, ովքեր ունակ էին աշխատելու միայն մեկ լեզվով, բավարարվում էին ծալված թևերով թութակով: Մեր ժամանակակիցներին սափրագլուխ երիտասարդները, որոնք պատկանում էին «փակ հասարակական խմբերին» և օգտվում էին հատուկ իրավական դիրքից, լավ ծանոթ են: Ճիշտէ, հիմա հազիվ թե ինչ-որ մեկի մոտ միտք է առաջանում, թե դրանք թարգմանիչներ են: Հնարավոր է կարթագենյան կաստան աշխարհում առաջին թարգմանիչների միությունն էր:

Հնադարյան թարգմանչի արտաքին տեսքի մեջ զարմացնում է ոչ այնքան այն, որ նա հիշեցնում է առհասարակ ուրիշ կաստաների մեր ժամանակակիցների պատկերը, որքան այն, որ դաջվածքները թութակի պատկերով էին : Ծածկված կամ բացված թևերով, դա փաստորեն մանրամասներ են: Գլխավորն այն է, որ արծիվ չէ, բազե չէ, նույնիսկ ոչ ագռավ, այլ թութակ:

Ժամանակակից, տարբեր լեզուներով խոսող մարդկանց լեզվային գիտակցության մեջ թութակը, գեղեցիկ և վառ փետրավորված թռչուն է, որը ունակ է պատճենել մարդու խոսքը, նույնացվում է գլխավորապես կամ վառ, անճաշակ զգեստի, կամ համապատասխան ունակության հետ. կրկնել առանց հասկանալու այն, ինչ ասել են ուրիշները: Այլ կերպ ասած, հիմնական բառի դիֆերենցիալ(տարբեր, փոփոխական՝ պայմաններից կախված) սեմաները (լեքսիկական իմաստի չբաժանվող մաս), երբ վերաբերում է անմիջապես դենոտատին (բառի առարկայական իմաստ), վերածվում է պոտենցիալի, երբ փոխվում է բառի դենոտատը՝ մարդ-թռչուն: Փետրավորվածության պայծառության դիֆերենցիալ սեման դառնում է պոտենցիալ՝ հագուստի անճաշակ  պայծառություն, անճաշակություն, մարդու խոսքը պատճենելու սեման՝ սեփական կարծիքն արտահայտելու անկարողության սեմայի, օտար մտքերի արտահայտում, օտար բառերի կրկնում, ինչ-որ մեկի անմիտ պատճենում:

Ֆրանսիացիների ու ռուսների լեզվական գիտակցությունը տվյալ իմաստների փոքր շրջանակում քիչ է իրարից տարբերվում, ներշնչված լինելով այս բացառիկ արտերկրյա թռչունի պատկերով: Ֆրանսերեն լեզվի մեջ գոյություն ունի փոխաբերական իմաստով արտահայտություն vert perroquet, որը նշանակում է շատ վառ կանաչ գույն: Այս թռչնի վառ փետրավորությունը մարդու կողմից վաղուց է նկատված: Արդեն լատիներեն լեզվի նոր փուլի սկզբում կար psittacinus ածականը, որը կազմված էp sittacus (թութակ) բառից, վառ, երփներանգ ինչպես թութակը իմաստով: Մարդուն բնորոշ չէ հաճախ այդ գույնի հագուստ հագնել, իսկ եթե դա տեղի է ունենում, ապա հենց այդ ժամանակ հիշվում է թութակը:

Հաստատուն comme unperroquet (ինչպես թութակը) համեմատությունում առաջին պլան է դուրս գալիս արդեն ուրիշ պոտենցիալ սեմա` պատկերի սեմա, «չհասկանալով իմաստը» և repeater (կրկնել) բայի համադրությամբ ձևավորում է համեմատության պարագա repeater comme un perroquet (կրկնել, ինչպես թութակը), հիանալի գտնում է իր անալոգը ռուսերեն լեզվում: Իսկ հետո ըստ լեզվի ձևավորման օրենքների ծագում է unperroquet թևավոր խոսքը՝ նա, ով կրկնում է ուրիշի մտքերը:

Ռուսերեն լեզվում թութակ բառի փոխաբերական իմաստը կառուցվում է հենց այն պոտենցալ սեմաների հիմքում, շատ բաներում համընկնում է ֆրանսիական անվանումի հետ: Փոխաբերական իմաստից առաջացել է թութակություն անել բայը, այսինքն կրկնել ուրիշի մտքերը, բառերը, և համեմատական պարագան՝ ինչպես թութակը, հենց նույն նշանակությամբ:

Եվ վերջապես որպես այդ յուրահատուկ թռչունի կերպարի նկատմամբ սիրո և հարգանքի ապոֆեոզ (աստվածացում, փառաբանում, ինչ-որ դեմքի, իրադարձության կամ երևույթի վեհացում), որպես բնության հրաշքի, ծնվել է բոլորին քաջ ծանոթ պոպկա-հիմար խոսքից, ինչին հաճախ մարդ դիմում է թութակի հետ շփման ժամանակ, հասնելով այն բանին, որ թռչունը կրկնի դա: Հաջողության հասնելով՝ մարդը բավարարված ծիծաղում է, քանի որ նա ստացել է հաստատումն այն բանի, որ մարդն այնուամենայնիվ խելացի է թութակից:

Արտասովոր երևույթ, բայց շատ հաճախ մարդիկ, որոնք չունեն պատկերացում հնադարյան Կարթագենի թարգմանչական գերալդիկայի հատկություններից, հակված են և այսօր նույնացնել թարգմանչին թութակի հետ: Անկախ կրթվածության աստիճանից նրանք հաճախ են ընթանում թարգմանչի մասին ստանդարտ, մեծամիտ, դարերով կազմավորված պատկերացումներով , որպես «երկու տերերի ծառայի»՝ կոչված ծառայել երկու մշակույթների ներկայացուցիչների՝ կրկնելով նրանց «մեծ մտքերը», որպես մի մարդու, ում պետք էլ չէ սեփական մտքերն ունենալ, չէ՞ որ նրան արդեն ասել են՝ կրկնիր այս ամենը այլ լեզվով, և գործն ավարտված է:

Բայց եկեք վերադառնանք գերալդիկային (թող նույնիսկ հնադարյան մարդու մարմինը նկարելու արվեստի մակարդակին), ավելի ճիշտ որակին, ինչի հետ մարդը նույնացնում է այս կամ այն թռչնի պատկերը.

Արծիվ՝ վեհ, քչախոս, ձգտում է ինչ էլ որ լինի հաղթել:

Բազե՝ վեհ, խիզախ, բայց միայնակ:

Ագռավ՝ ուժեղ, բայց հակված է կտցել լեշը

Խեղճ թութակ: Իսկ ի՞նչ է քեզ մնացել:

Իրականում մնում է ոչ այդքան քիչ բան: Թութակը՝ միակ թռչունն է, որը ունակ է պատճենել մարդու խոսքը: Խոսք՝ որպես մտքի արտահայտում: Ի՞նչը կարող է նրա հետ համեմատվել: Արծիվը, բազեն, ագռավը: Նրանք բոլորը լավն են, բայց միայն հավասարների մեջ, փետրավորների մեջ: Իսկ թութակը: Նա՝ հետևորդ, միջանկյալ օղակ է լռակյաց բնության և խոսող մարդու միջև, թող ներեն ինձ կենսաբանները այս ազատ փոխաբերության համար:

Կարելի է հիշել թութակի պատկերի մասին ֆոլկլորում, անեկդոտներում, իսկ այնտեղ թութակը՝ միանգամայն ուրիշ կերպար է: Ժողովրդական գիտակցության մեջ թութակը՝ դա թռչուն է, որը երկար է ապրու, իսկ հետո օժտվում է հատուկ իմաստությամբ, որը ոչ միշտ է մատչելի մարդուն: Անեկդոտական թութակ. փիլիսոփա՝ անհեթեթ իրավիճակներից  և, ինչը հատկապես կարևոր է մեզ համար,  նաև մարդկանց անհեթեթ  խոսակցություններից աֆորիզմներ քաղող:

Այդ թռչնի բնավորության մեջ շատերը հակված են սարկազմ նշմարել : Իրականում, ինչ ասես կարող է լսել թռչունը, որը ապրում է մարդկանց մեջ: Եվ ինչ ասես պարտավոր է լսել   «տարբեր մշակույթների մեծ ներկայացուցիչների» երկխոսությունն ապահովող խեղճ միջնորդը: Ստիպված կդառնաս փիլիսոփա: Միգուցե, հենց այդպիսի նշանակություն էին մտցնում թութակի կերպարի մեջ Կարթագենի հնադարյան թարգմանիչները, վեհ կրելով նրա պատկերը իրենց մարմնի վրա: Ես կարծում եմ, որ իրականում վեհ, որովհետև թարգմանիչների կաստան հարգված և արտոնյալ էր:

Ճիշտ է, բավականին արագ դրությունը արմատապես փոխվեց: Եվ արդեն Հին Հռոմում interpres (թարգմանիչ) բառը, ինչպես նշում են որոշ ուսումնասիրողներ, կրում էր փոքր ինչ նվաստացուցիչ երանգ, interpres՝ դա ապաշնորհ թարգմանիչ-բառագետն էր: Այդպիսի թարգմանիչները (Հին Ռուսաստանում նրանց անվանում էին «толмач») թարգմանում էին դիվանագիտական բանակցությունների ժամանակ և ուղեկցում էին զորքը երկրից դուրս արշավանքների ընթացքում: Պետրոս Առաջինը, որը բավականին խրախուսում էր թարգմանչական գործունեությունը Ռուսաստանում և հարգանքով էր վերաբերվում նրանց, ովքեր թարգմանում էին «օգտակար գրքերը», զինվորական արշավանքների պատրաստության մասին  կարգադրություններից մեկում այնուամենայնիվ «толмач»-ների համար արշավային կարգի մեջ տեղ է հատկացրել խոհարարների, ձիապանների և այլ անպիտանների մեջ:

Իսկ ո՞վ է նա՝ թարգմանիչը, այդ կարթագենյան թութակը:

«Толмач», «Драгоман», պատճենող, շարքային «билингв», բառագետ, հնազանդորեն բնագիր տեքստի տառերին հետևող , բառի ստրուկ, թե՞ վարպետ, հակառակորդ, «ով արարչից միայն անունով է տարբերվում», մատնիչ-փոխադրող, տեքստը ըստ իր աղքատ ձեռնահասության խեղաթյուրող, թե՞ բազմակողմանի կրթված ինտելեկտուալ, լեզվաբան և ազգագրագետ, փիլիսոփա և հոգեբան, պատմաբան, գրող և հռետոր, ազատ նկարիչ, որը չի զրկում իրեն բնագիր տեքստը «իր ուզածի պես» կարդալու իրավունքից՝ սովորական ընթերցողի, կամ կշռադատված և ուշադիր, օտարալեզու համահեղինակի պես. «չքնաղ անհավատների» անձնապաստան արարիչ, վերափոխող, «բարելավող» և «ճշտող» ի հաճույս իր դարի հանդիսատեսի ճաշակի կամ իր «եսի», թե՞ համեստ աշխատավոր, որի նպատակակն է՝ ինչքան հնարավոր է ճիշտ և լրիվ փոխանցել այլ լեզվական մշակույթի պատկանող մարդկանց բնագրի յուրօրինակությունը: Դեսուդեն վազվզող տղա, ում պետք չէ սեփական մտքեր ունենալ , թե՞ միջմշակութային հաղորդակցության մեջ անհրաժեշտ ինտելեկտուալ օղակ:

Ինչպիսի՞ միջլեզվական հաղորդակցության կերպարն է կարելի թարգմանություն համարել: Որտե՞ղ է վերջանում թարգմանությունը և սկսվում մեկնաբանությունը: Ընդհանրապես հնարավո՞ր է թարգմանությունը: Ի՞նչ դիրքերից կարելի գնահատել թարգմանչական գրականությունը: Ի՞նչ է թարգմանությունը. շարքային, կիրառական, երկրորդական, «սպասարկող» գործունեություն, թե՞ դժվարագույն ստեղծագործական գործնթաց, որը քիչ է տարբերվում մյուս արվեստի տեսակներից: Այս և շատ հարցեր են քննարկվում արդեն երկու հազար տարի և չեն գտնում իրենց համարժեք պատասխանը և շարունակում են հետաքրքրել մեր ժամանակակիցներին: Երկիր մոլորակի ամենահին մասնագիտություններից մեկը, ամենավեհագույ մարդկային առաքելությունը հասարակության կոմից համարժեք գնահատական դեռ չի ստացել:

 

Նյութը թարգմանվել է հետևյալ հղումից՝ История перевода

Leave a comment