Հարթաչափություն

Շտեմարան 1

Գլուխ 2

Բաժին 6

  1. CH-ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն է

AC:BC=3/4

AB=50

1)Գտնել AC կողմի երկարությունը:

Լուծում a2+b2=c2

AC=3x

BC=4x

AB=x

(4x)2=(3x)2+(x)2

502=(3x)2+(x)2

2500=25x2

25x2=2500

X2=100

X=10

Պատասխան` 30

2)Գտնել CH բարձրության երկարությունը

H=ab/c

H=40*30/50

H=1200/50

H=24

Պատասխան`24

3)Գտնել BH հատվածի երկարությունը

BC2-CH2=BH2

BH2=1600-576=1024

BH=32

Պատասխան՝ 32

4)Գտնել եռանկայնը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը

R=a+b-c/2

R=40+30-50/2

R=10

Պատասխան` 10

4..Ուղղանկյուն եռանկյան էջերն են 30 և 40

1) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը:

R=40+30-50/2=10

2)Գտնել եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղի երկարությունը:

Պատասխան`25

3) Գտնել եռանկյան ուղիղ անկյան գագաթից ներքնաձիգին տարված բարձրության երկարությունը:

H=40*30/50=24

Պատասխան՝ 24

4) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունից:

?

Օնտոգենեզ

Օնտոգենեզ

Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը յուրաքանչյուր անհատի զարգացումը՝ սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև նրա մահը։ Բեղմնավորումից առաջացած զիգոտը, ինչպես անսեռ բազմացման ժամանակ մայրական օրգանիզմից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին։

Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ արոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։

Օնտոգենեզը տվյալ օրգանիզմի արտաքին միջավայրի կոնկրետ պայմաններում ժառանգական հնարավորությունների դրսևորումն է։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմական անցյալը։ Բնության մեջ սկիզբ առնելով և պատմական երկար ժամանակաշրջանում փոփոխությունների ենթարկվելով, այն հասել է իր ներկա վիճակին։ Տեսակի անցած այդ երկար ուղին՝ ճանապարհը, կոչվում է ֆիլոգենեզ։ Օնտոգենեզը և ֆիլոգենեզը սերտ կապի մեջ են և միմյանցով պայմանավորված։ Օնտոգենեզի մասին ուսմունքը կենսաբանական բնագավառ է, որն ուսումնասիրում է կենդանի էակի զարգացման պրոցեսը նրա ծնվելուց սկսած մինչև մահը։

Միաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք բազմանում են վեգետատիվ ճանապարհով, այդ փոփոխություններն անհամեմատ շատ են հատկապես բազմաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք օժտված են սեռական բազմացումով։

Բազմաբջիջ օրգանիզմներում օնտոգենեզը բաժանվում է երկու շրջանների՝ սաղմնային  և հետսաղմնային ։ Առաջինը բեղմնավորումից մինչև ծնվելն է, երկրորդը՝ ծնվելուց հետո (սաղմնային թերթիկներից դուրս գալուց հետո), մինչև մահը։

Փուլեր

Օնտոգենեգի փուլերը, որոնցով անցնում է կենդանի օրգանիզմների զարգացումը, ունեն էական հարմարողական նշանակութուն։ Նրանց հաջորդականությունը և առանձնահատկությունները բնական ընտրության գործունեության արդյունք են։
Տարբերում են օնտոգենեզի 2 հիմնական փուլ.

  1. սաղմնային զարգացում
  2. հետսաղմնային զարգացում

Տարբերվում են ողնաշարավոր կենդանիների օնտոգենեզի չորս հիմնական փուլերը սաղմնային, երիտասարդական, հասունացման և ծերացման։

Առաջին երեք փուլերը կարևոր հարմարողական նշանակություն ունեն և անհրաժեշտ են տեսակի բազմացման ու պահպանման համար։ Այդ փուլերում բնական ընտրությունը նպաստում է օգտակար գենոտիպերի պահպանմանը։ Խանգարում է նրանցում մուտացիաների առաջացմանը, որոնք կարող են տարբեր շեղումների պատճառ հանդիսանալ և իջեցնել կենսունակությունը։

Ծերացում

Այլ է չորրորդ՝ ծերացման փուլը, այն տեսակի գոյության կռվում նրա հաջողության գործում դեր չի խաղում։ Այդ պատճառով էլ բնական ընտրությունը չի հեռացնում օնտոգենեզի փոփոխություններ առաջացնող գենոտիպերը, որոնք տանում են նյութափոխանակության տարբեր խախտումների և այդ փուլում իջեցնում են կենսունակությունը։ Հենց չորրորդ փուլում են դրսևորվում օրգանիզմի ծերացման փոփոխությունները, որոնց արդյունքում օրգանիզմը զառամյալ է դառնում և մահանում։

Ավելին, եթե ծեր օրգանիզմները ընդունակ չեն լինում բազմացման, բայց մրցակցում են երիտասարդների հետ սննդի, տեղի համար և դրանով փոքրացնում են նրանց հետագա սերնդի քանակությունը։ Բնական ընտրությունը միջամտում է այնպիսի գենոտիպերի դրսևորմանը և տարածմանը, որոնք վերահսկում են բազմացման ընդունակությունը կորցրած օրգանիզմների կործանմանը անմիջապես նպաստող մեխանիզմները։

Հայտնի են մի շարք օրգանիզմներ, որոնք անմիջապես ոչնչանում են բազմացման ընդունակությունը կորցնելուց հետո. օրինակ՝ միամյա բույսերը սերմերի հասունանալուց հետո, անողնաշարավոր կենդանիները՝ բեղմնավորումից և ձվադրումից հետո։

Բազմամյա բույսերի և կենդանիների մոտ, որոնք բազմիցս բեղմնավորվում են և ձվադրում՝ սեռական ձևերի կյանքի տևողությունը երկար է, իսկ այնպիսի կենդանիների մոտ, որոնք սերնդի հանդեպ հատուկ խնամք են տանում, հետվերարտադրողական կյանքի տևողությունը ավելի երկար է, և նույնքան էլ երկար է օնտոգենեզի չորրորդ փուլի՝ ծերության շրջանը։

Մարդու մոտ սերնդի հանդեպ խնամքը և դաստիարակությունը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նրանք ռեպրոդուկտիվ ընդունակությունը կորցնելուց հետո ավելի երկար են ապրում, քան կենդանիները։

Մարդու մոտ ծերության փուլը հարմարողական նշանակություն ունի։ Դա պայմանավորված է սոցիալական փորձի կուտակման և այն սերնդին փոխանցելու հետ։ Այս գործին ակտիվ մասնակցություն են ունենում տարեց, փորձառու մարդիկ։ Բայց ի վերջո վրա է հասնում ծերությունը, որը կապված Է օրգանիզմի հիմնական գործառնությունների թուլացման հետ, որն անխուսափելիորեն հանգեցնում է օրգանիզմի մահվան։

Օրգանիզմների անհատական զարգացման ընթացքը պայմանավորված է գենետիկական գործոնների փոփոխություններով։

Տարբեր աստիճանների վրա կանգնած կենդանիների օնտոգենեզը տարբեր ընթացք ունի։ Վիրուսներին, բակտերիաներին հատուկ են օնտոգենեզի ամենապարզ պրոցեսները։ Ավելի բարդ կազմավորված կենդանի համակարգերի համար օնտոգենեզի տարբեր փուլերում նյութափոխանակության բնույթի փոփոխությունները բարդ են և բազմազան։

Բազմաբջիջ բույսերի և կենդանիների օնտոգենեզը նույնպես տարբերվում է։

Նյութը վերցված է հետևյալ հղումից՝ Օնտոգենեզ

Մեյոզ

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում,  էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի  S  փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Մեյոզի նշանակությունը

Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ, որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման։

Նյութը վերցված է հետևյալ հղումից՝ Մեյոզ

Միտոզ

Միտոզ

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը , ձևը, կառուցվածքը,քանակաը ։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն,խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրօմերը։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։

Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան։

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Պրոֆազ

Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բայանում իրականացնելու համար։

Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ,կորիզակները վերանում են։

Մետաֆազ

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ ,և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։
Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին , յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։

Թելոֆազ

Միտոզի վեջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել , դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։

Նյութը վերցված է հետևյալ հղումից՝ Կորիզակիսում

Պարույր Սևակ

Կյանքը

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24 ին Արարատի մարզի Չանախչի գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Ստեղծագործություններ

Յուրաքանչյուր ժամանակաշրջան յուրովի է հայտնաբերում գրականության գլխավոր հերոսին՝ մարդուն: Շատ դեպքերում նոր հերոսի հայտնաբերումը դառնում է հնացած պատկերացումների դեմ ուղղված պայքար: Այդ պայքարը վիճակվեց նաև Սևակին, դրա արտահայտությունը <Հանուն և ընդդեմ <ռեալիզմի նախահիմքեր>-ի> ծրագրային հոդվածն է: <Հանուն> ասելով Սևակը պնդում էր. Այո, ժառանգենք ռեալիզմի նախահիմքերի պարզ ու ամուր ձևերը, <ընդդեմ> այսինքն, ոչ, ժամանակակից մարդը հեռացել է այդ ամենից, և նրա առաջնահերթ գերծն է մտովի շարժվել առաջ, հայտնաբերել ժամանակի նոր ձևերը:

Նա կոչ էր անում ամեն կերպ ազատագրել մտավոր հետամնացությունից: Ըստ նրա դասականների ավանդույթները պահպանելով կոչով չպետք է կրկնել նրանց, այլ շարունակել ելակետ ու նպատակակետ ունենալով նոր կյանքը: Այստեղից էլ իսկական պոեզիայի նրա ըմբռնումը, որ <ոգու կառուցվածքի> մեջ թափանցելու կարողությունն է:

Այս կողմնորոշմամբ նա ջանում է գրականության հերոս դարձնել այն անհատին, որի հոգում, իր իսկական բառերով ասած, խորալներ են ղողանջում, սիմֆոնիաների են ծարավի նրա ականջները, իսկ նրան ցանկանում են բավականություն պատճառել ճաշարանային նվագախումբը: Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ Սևակը դնում է ժամանակավրեպ <թոնրատնային> գրականությանը հակադրվեղ համանվագային բազմաձայն արվեստի պահանջը, որը պետք է համապատասխանի ժամանակակից մարդու բազմաշերտ ու ճյուղավորվող զուգորդական մտածողությանը:

Սևակն այն կարծիքն է հայտնում, թե արվեստում <Օրենքներ չկան, կա լոկ իրավունք>: Նա ևս հանգում է այն տեսակետին, որ արվեստի օրենքը մշտապես պետք է նորոգվի կյանքի ու բնության օրենքներին համապատասխան: <Արվեստ> բանաստեղծության մեթ նա ուղղակի գրում է.

Քամին է երգում ինչ-որ եղանակ,

Որ Բեթհովենին պատիվ կբերե:

Մութ հորիզոնին աղոտ այգալույս

Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում

Իր ողբերգական դրամաներով…

Իսկ մենք՝ ես ու դու… արվեստ ենք խաղում

Եվ… մի այնպիսի համոզվածությամբ,

Որ Սերվանտեսի հերոսն էլ չունի…

Իր գործի անմնացորդ նվիրումով ու ներշնչանքով Սևակին մշտապես ուղեկցել է ստեղծագործ անհատի և

Շրջապատի բարդ հարաբերությունները: Գրական կոչման բարձր գիտակցությունը նրան հեռու է պահել հեշտ ճանապարհից և <Բանաստեղծի բախտը> թերթվածում ներշնչել գրելու այսպիսի տողեր.

Թեկուզ և ձեռքդ գրչից էլ զրկեն,

Դու, միևնույն է, պիտի որ երգես:

Թող չտան ոչ մի լիազորություն,

Դու, մեկ է, սուտը պիտի որ հերքես:

…Հաջողությունը թող երես թեքի,

Հաջողությունը թող քեզնից տա խույս…

Թող նրանք լինեն հաջող որսի շուն,

Իսկ դու կմնաս ձախորդ հետախույզ:

…Բախտի ճամփեքը տարբեր են լինում,

Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր,

Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,

Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն:

Իմ տասներկուերորդ դասարանը

Փորձեմ ամփոփել տասներկուերորդ դասարանը՝ դպրոցում իմ վերջին տարին:Ես տասներկուերորդ դասարանում շատ նոր բաներ եմ ինձ համար բացահայտել: Ավելի լուրջ եմ սկսել վերաբերվել ուսմանս, զգալով, որ վերջին տարին է, ինչ ես կարող եմ դպրոցից գիտելիք վերցնել: Առաջին կիսամյակում պարին ավելի ակտիվ էի մասնակցում, քան երկրորդ կիսամյակում, որովհետև աստիճանաբար հասկացա, որ դա իմը չէ: Ես չեմ կարողանում ինձ ազատ զգալ պարելիս, իսկ պարը ազատություն է: Այ արշավներին հաճույքով մասնակցեցի, որովհետև ինձ համար հարազատ դարձած մարդկանց հետ բնության գրկում անցկացնելը բացարձակ ազատության զգացողություն էր ներշնչում: Ծանոթացա Word Document և Excel ծրագրերի ինձ համար նոր հնարավորություններին: Ես շատ կկարոտեմ դպրոցը և միշտ կհիշեմ ստացած տպավորությունները:

Test about proverbs

A Test on English Proverbs

Q1. Below are sentences that are the paraphrasing of proverbs.

In each case, encircle the proverb that matches with the

paraphrasing best 😦 2 marks for each item)

  1. Usually people of the same type tend to be together.

(a) A bird in the hand is worth two in the bush.

(b) Birds of a feather flock together.

(c) Every bird likes his own nest best.

(d) Eagles catch no flies.

  1. Sometimes things are not as valuable as they appear to be.

(a) All that glitters is not gold.

(b) Liberty is better than gold.

(c) Today gold, tomorrow dust.

(d) Where gold speaks every tongue is silent.

  1. You must always try not to plan the successful results of something

until those results actually occur.

(a) Divide and rule.

(b) Life is not a bed of roses.

(c) Good finds good.

(d) Don’t count your chickens before they are hatched.

  1. One should take care of one’s own family, friends, or fellow citizens before helping other people.

(a) You reap what you sow.

(b) Nothing hurts like the truth.

(c) Charity begins at home.

(d) It takes two to tango.

  1. Don’t form an opinion about something based on appearance alone.

(a) We soon believe what we desire.

(b) Don’t judge a book by its cover.

(c) Seeing is believing.

(d) Two wrongs don’t make a right.

  1. When there is evidence of a problem, then there probably is a

problem.

(a) Where there is smoke, there is fire.

(b) A burnt child dreads the fire.

(c) Of two evils choose the least.

(d) Out of the frying pan, into the fire.

24

  1. People in general think that nothing can be accomplished without

effort.

(a) Look before you leap.

(b) No man can serve two masters.

(c) No pain, no gain.

(d) To run one’s head against a stone wall.

  1. When you hurry too much, you are likely to do a poor job, and you

may waste time doing it over.

(a) It is hard to please all parties.

(b) Necessity knows no law.

(c) Misfortunes never come alone.

(d) Haste makes waste.

  1. When a group of people with the same goals work together, they can accomplish more than individuals can do.

(a) Misery loves company.

(b) Too many cooks spoil the broth.

(c) In unity there is strength.

(d) Two’s company, but three’s a crowd.

10.It’s better not to try to improve something that is already satisfactory.

(a) Make hay while the sun shines.

(b) Leave well enough alone.

(c) Strike while the iron is hot.

(d) Don’t cry over split milk.

Q2 Complete the following: (3 marks for each item).

  1. Actions speak louder than words.
  2. If you can’t beat them, make friends with them.
  3. Easy come, easy go.
  4. You can’t teach the one who knows everything new tricks.
  5. A friend in need is a friend indeed.
  6. One man’s food is another man’s poison.
  7. A cat has nine lives.
  8. Blood is thicker than water.
  9. When the cat’s away the mice will play.
  10. No news is good news.