Միթե դժվար է

images

Կարդացի Հովհաննես Թումանյանի <Մի թե դժվար է> հոդվածը :Հովհաննես Թումանյանը ցանկանում է ասել, որ մարդիկ էլ չեն ապրում տիեզերական կյանքով, այսինքն նրանք ապրում են մարդկային նեղ կյանքով: Այնքան է խորթացել մարդկային հանգիստ ցրույցը, որ մարդիկ զարմանքով են ընդունում մի գեղեցիկ, համերաշխ հավաքը: Մարդիկ այնքան են միայն իրենց մասին մտածել, որ ուրիշներին իրենց կյանքից հանել են ու մեկուսացել «թայֆայական» իրենց կյանքի մեջ: Այս հոդվածի հիմնական միտքը այն է, որ հնարավոր է միմյանց հետ հաշտ ու համերաշխ ապրել, ընդհանուր հայտարարի գալ և, եթե նրանք ունեն հակադարձ կարծիքներ, ապա այդ թեմայով էլ նորմալ, հանգիստ խոսել և չզարմանալ դրա վրա: Թումանյանը մեզ այս հոդվածով տալիս է «սեր միմյանց հանդեպ» հասկացությունը: Մարդիկ այնքան են մխրճվել դառնության և չկամության ճահճի մեջ, որ չեն զգում աշխարհի լավ կողմերը: Վերջիվերջո մարդ ունի իր լավ կողմերը և ճիշտ է ասում, որ քչերն են կարողանում դրսևորել իրենց միայն լավ կողմերը: Իմ կարծիքով դեռ հույս կա, որ մարդ արարածը կապրի տիեզերական կյանքով, դուրս կգա իր նեղ շրջապատից, և սիրտը բացի աշխարհին: Մենք կարող ենք դա, ես հավատում եմ: Այսօր այս հոդվածը այնքանով է արդիական, որ եթե մարդիկ ինչ-որ բանում իրար հետ համաձայն չեն,  համարում են իրար ամենավատ թշնամի: Թումանյանը այստեղ շատ լավ մեջբերում է անում, որ «նույնիսկ իրար հարազատներն են զարմանում, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ»: Ես համաձայն եմ այս խոսքի հետ, շատերը զարմանում են, որ երկու եղբայր բացեցին մի ընդհանուր գործ, կամ հայր և տղա ապրում են միասին: Կարելի է անվերջ թվարկել, բայց կգա մի օր, որ մենք կասենք հերիք է, շատ թշնամացանք, ինչ է, չենք կարող հաշտվել, չենք կարող միանալ և ապրել լի ու լի կյանքով, բարության և ուրախության մեջ: Այդ օրը կգա, դեռ սպասում ենք, բայց առաջին քայլը հենց դու պետք է անես, մեկուսացա’ծ մարդ:

Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ կայքում` http://hy.wikisource.org/wiki/%D5%84%D5%AB%D5%9E%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80_%D5%A7

11

Leave a comment